Մեսութ Օզիլ. Պարզվում է, շունս լավ էլ տեխնիկայի է տիրապետում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որտեղ իր շան հետ ֆուտբոլ է խաղում: Ընդ որում, գերմանացուն չի հաջողվում շրջանցել շանը:
Ֆուտբոլիստը խոստովանում է, որ իր Բալբոա անունով շունը շատ լավ տեխնիկա ունի և լավ է խաղում պաշտպանությունում. «Պարզվում է, որ իմ շունը բավական լավ տեխնիկա ունի», ասել է Օզիլը:
Բրիտանական ԶԼՄ-ները նույնիսկ կատակել են, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Բալբոային կարող էր օգտագործել պաշտպանությունում, քանի դեռ թիմի պաշտպաններ Գաբրիել Պաուլիստան, Պեր Մերտեզակերն ու Կառլ Ջենկինսոնը ապաքինվում են վնասվածքներից: