211652_close_icon

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

views-count446 դիտում article-date 16:51 06-09-2016
Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.37-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան 116 փողոցում գտնվող Արտաշատի ԲԿ սենյակներից մեկի դռան փականը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են հիվանդանոցի թերապեֆտիկ բաժանմունքի սենյակի դուռը: *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օստրովսկու փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է (դուռն արտաքինից վնասված է), ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը: *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 30/3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր