Սիրիայում միաժամանակ 6 ահաբեկչություն է տեղի ունեցել. կա ավելի քան 50 զոհ
Սիրիայում այսօր մահապարտների կողմից միաժամանակ 6 ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պայթյունների հետևանքով սիրիական Տարտուս, Դամասկոս, Հոմս և Էլ Խասակ քաղաքներում ավելի քան 50 մարդ է զոհվել:
Սիրիայի տարբեր քաղաքներում պայթյունների մասին գրեթե միաժամանակ է հայտնի դարձել:
Մի քանի պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումը: