Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 45-րդ շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 24 շենքի 60-րդ բնակարանի դուռը փակվել է, երեխաները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են Քրիստինե Հակոբյանի բնակարանի դուռը. Ներսում են գտնվել Ս. Պ.-ը2014 թ. ծնված և Ս. Պ.-ը 2016 թ. ծնված:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար, ներսում քնած երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***