211652_close_icon
views-count2588 դիտում article-date 18:58 05-09-2016

Ստավրոպոլի սեփական տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Իպատովո քաղաքում սեփական տան հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ТАСС–ը: Ըստ տեղի ԱԻՆ մամուլի քարտուղար Օլեգ Դեգտյարյովի՝ հրդեհը տեղի է ունեցել գիշերը ժամը 02:00-ի սահմաններում: Տեղում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 4 դի՝ 2-ը տղամարդու, 2-ը՝ կնոջ և երեխայի: Հրդեհի պահին տանը գտնվողների մահվան պատճառները կպարզեն փորձագետները:

Նմանատիպ նյութեր