Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 5-ին, ժամը 07.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են վարձակալած բնակարանի դուռը: