211652_close_icon
views-count1624 դիտում article-date 13:10 05-09-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 2-ից 5-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 5-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 22-ը: Բացահայտվել է գողության՝ 18, խարդախության՝ 15, յուրացման՝ 3, կողոպուտի, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր