6835 դիտում
23:00 05-09-2016
Կելշտայնհաուսն այն թեյարանն էր, որն Ադոլֆ Հիտլերը նվեր էր ստացել իր ծննդյան 50-ամյակին
1934 թվականից սկսած ՆՍԴԱՊ-ի ներկայացուցիչները Օբերզալցբերգ լեռնային շրջանում գնեցին տարածքներ։ Գնված տարածքներում կառուցվեցին Գերմանիայի նշանավոր կուսակցությունների գործիչների տները։ Այս տարածաշրջանի ամենաթանկ նախագիծը դարձավ Կելշտայնհաուսը, որի նախագծումը և կառուցումը Հիտլերի անձնական քարտուղար Մարտին Բորմանը հանձնարարել էր Ռոդերիխ Ֆիկուին։
Թեյարանի և դեպի նրան տանող ճանապարհի կառուցումը ավարտվել է 1938 թվականի ամռանը։ Տունը՝ ՆՍԴԱՊ-ի անունից, նվիրվել է Ադոլֆ Հիտլերին, նրա ծննդյան 50-ամյակի առիթով՝ 1939 թվականի ապրիլի 20-ին։
1945 թվականի ապրիլի 25-ին, երբ բրիտանական ավիացիան զանգվածային ռմբակոծման էր ենթարկում Օբերզալցբերգ տարածաշրջանը՝ Կելշտայնհաուսը և մի շարք այլ տներ չեն վնասվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Օբերզալցբերգ տարածաշրջանը օկուպացրել են ամերիկյան զորքերը։
Կելշտայնհաուսում, որը ամերիկացիների կողմից անվանվեց «Արծվի բուն»՝ լեռան գագաթրին գտնվելու պատճառով, ստեղծվեց հրամանատարական շտաբ։ «Արծվի բուն»-ը առգրավվել է ամերիկյան զորքերի կողմից 1946 թվականի ապրիլի 1-ին։ 1951 թվականին «Արծվի բուն»-ը անցել է Բավարիայի կառավարությանը, որը որոշեց այն քանդել։ Սակայն Բերխտեսգադեն օկրուգի կառավարությունը ժամանակավորապես կասեցրեց այդ որոշումը։
Բանակցություններից հետո, որոշվեց միայն պայթեցնել կառույցի ավերակները, որոնք պատկանել են Երրորդ Ռայխի կառավարիչներին։ Այդպիսով, «Արծվի բուն»-ը որոշվեց չքանդել։
«Արծվի բնի» և նրան տանող թունելների կառուցումը տևել է 13 ամիս։ Ճանապարհի երկարությունը 6,5 կմ է, որն անցնում է 5 թունելներով, բարձրության տարբերությունը 700 մետր է։ Ճանապարհը ավարտվում է մի հրապարակում, որտեղ ներկայումս կանգ են առնում տուրիստական ավտոբուսները։
Այդ հրապարակում կա 124 մետր եկրարություն ունեցող թունել, որն ավարտվում է վերելակի մոտ։ Վերելակը հղկված է բրոնզով և փայլեցված։ Վերելակում կարող են տեղավորվել առավելագույնը 20 մարդ։ Վերելակը 41 վայրկյանում բարձրանում է 124 մետր, որտեղ էլ գտնվում է Կելշտայնհաուսը։ Ներկայումս թեյարանն ունի մի քանի ռեստորաններ։ Տունը ունի մի քանի ելք դեպի դուրս, որը հնարավորություն է տալիս այցելուներին շրջել և հիանալ Բավարիական Ալպերի գեղեցկությամբ։
Նմանատիպ նյութեր
1583 դիտում
15:43 13-10-2014
Ադոլֆ Հիտլերը խիստ կախվածություն է ունեցել թմրանյութերից. ԱՄՆ հետախուզություն
7522 դիտում
23:00 26-04-2016
Ինչո՞ւ Ադոլֆ Հիտլերը չկարողացավ Էյֆելյան աշտարակի վրա կախել իրենց դրոշը
11464 դիտում
22:00 30-04-2016
Ադոլֆ Հիտլերը մեծ ցնցում է ապրում, երբ իմանում է Գերմանիայի կապիտուլյացիայի մասին
Այս բաժնից
2788 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3943 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին