Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիզամի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: