3348 դիտում
13:54 04-09-2016
Բելգիայի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Արցախի Ազգային ժողով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների: Պատվիրակության այցն Արցախ կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:
Ողջունելով բելգիացի խորհրդարանականներին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանները ներկայացնող պատգամավորների հետ շփումները վերջին տարում մեծապես ակտիվացել են եւ արդեն ժամանակն է հանդիպումներին կազմակերպչական ձեւաչափ տալ:
Բելգիական խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Էլս Վան Հուֆն իր խոսքում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր գործիք է միջազգային հարթակներում լսելի դառնալու համար:
Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը տեղեկություններ է ներկայացրել Ազգային ժողովի կառուցվածքի, միջխորհրդարանական կապերի, բարեկամության խմբերի գործունեության, Արցախի քաղաքական դաշտի ու հետապրիլյան իրավիճակի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
18:32 10-09-2015
Արցախի եւ Բելգիայի խորհրդարանականների միջեւ տեղի է ունեցել հանդիպում
1241 դիտում
17:21 14-03-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը
2315 դիտում
21:52 11-09-2019
Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
916 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
925 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1393 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ