Քաղաքացին արգելափակվել է վերելակում
Սեպտեմբերի 4-ին ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 13 շենքի 2-րդ մուտքի վերելակում (7-րդ և 8-րդ հարկերի մակարդակում) քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Դ.Գ.-ին (ծնվված 1998 թ.) դուրս են բերել վերելակից:
***