Քաղաքացին արգելափակվել է վերելակում
Հունիսի 20-ին, ժամը 15.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան նրբանցքի թիվ 3 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները և վերելակի մասնագետը արգելափակումից դուրս են բերել 41-ամյա Թ. Ա.-ին: