211652_close_icon
views-count2234 դիտում article-date 10:40 17-05-2014

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Թբիլիսիում տեղի կունենա Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն» փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ՝ ս. թ. մայիսի 18-ին Երևանում, իսկ մայիսի 25-ին Թբիլիսիում տեղի կունենա Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն» փառատոնը /գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան/: Փառատոնը նվիրվում է Վարդատոնի հիմնադրման 100, իսկ Երևանում՝ 10-ամյա հոբելյաններին: Միջոցառմանը՝ ս. թ. մայիսի 18-ին, ժամը 12:00-ին՝ /Երևանում/ Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ բացման խոսքով հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը և Հայաստանի գորողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Փառատոնին կմասնակցեն «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, «Կարին», «Մարաթուկ», «Ակունք», «Նուբար», «Սասնա ծռեր» ավանդական համույթները, ինչպես նաև Ջիվանու դպրոցի «Հավասի» երիտասարդ աշուղների անսամբլը: Ծրագրում ներառված են Սայաթ-Նովայի և հայ աշուղների երգեր, ինչպես նաև հայ ավանդական պարեր: Թբիլիսիում անցկացվող միջոցառմանը՝ ս. թ. մայիսի 25-ին, ժամը 12:00-ին Սբ. Գևորգ եկեղեցու բակում, Սայաթ-Նովայի շիրիմի մոտ հանդես կգա «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը:

Նմանատիպ նյութեր