Քաշաթաղի Աղավնո գյուղում նոր բնակելի թաղամաս է բացվել
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, Աղավնո գյուղում այսօր նոր՝ «Արիավան» բնակելի թաղամաս է բացվել: Բացման արարողությանը ներկա է գտնվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Արի» հիմնադրամին` ծրագրի իրականացման մեջ ունեցած գործուն մասնակցության համար և ընդգծել, որ գյուղական բնակավայրերի շենացումը եղել է ու կմնա հանրապետության ռազմավարական խնդիրների առաջնահերթություններից՝ արժևորելով այն ժողովրդագրական, քաղաքական և սոցիալ-տնտեսական տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: