Էջմիածնի փոխքաղաքապետը հեգնում է Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        «Ճոյտը»՝ Հակոբ Հակոբյանը մամուլով թափանցիկ ակնարկ էր արել Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին` առաջարկելով քաղաքապետի ընտրություններից հետո միանալ իրենց թիմին եւ մնալ փոխքաղաքապետի պաշտոնում: 
Մեզ հետ զրույցում Վազրիկ Գրիգորյանը հեգնեց Ճոյտին եւ իր թիմակիցներին` հասկացնելով, որ՝ «հավը երազում կորեկ է տեսնում»: Նա վստահ նշեց, որ շարունակելու է պաշտոնավարել փոխքաղաքապետի պաշտոնում, քանի որ հաղթելու է Կարեն Գրիգորյանը: 
Փոխքաղաքապետը նշեց, որ իրենց թիմը` Կարեն Գրիգորյանի առաջնորդությամբ, այնքան հսկայածավալ դրական աշխատանքներ է կատարել Էջմիածնում, որ սուրբ քաղաքի նկատմամբ հոգատար ամեն ոք էլ պարտադիր կքվեարկի Կարեն Գրիգորյանի օգտին: Նա հերքեց նաեւ Ճոյտի տարածած այն հերյուրանքը, թե իբր ինքն այս օրերին քաղաքապետի պաշտոնակատար է: 
«Ես ակտիվորեն ընդգրկված եմ քարոզարշավում, ես Կարեն Գրիգորյանի թիմի ամենաակտիվ անդամներից եմ, ուստի եւ ինքս էլ, օրենքի պահանջով, արձակուրդում եմ»,- ասաց Վազրիկ Գրիգորյանը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


