Մահացել է Զվարթնոց գյուղի տարածքում գազալցակայանի պայթյունից ծանր վնասվածքներ ստացած Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի եղբայրը. տեսանյութ
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի եղբայրը՝ Արմեն Հակոբյանը: Տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/26/54212/]հայտնել էր[/url], որ պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 26-ին՝ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում, որը պատկանում է Հակոբ Հակոբյանին: Պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ էին ստացել Հ. Հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը, Հ. Հակոբյանի որդին՝ 30-ամյա Արմեն Հակոբյանը և 21-ամյա Արթուր Գասպարյանը:
Վերջին երկուսի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի