Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 3-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է՝ 7 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում է եղել 2008 թ. ծնված Ա. Պ.-ը:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: