211652_close_icon
views-count9396 դիտում article-date 11:01 03-09-2016

Ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում. Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներն իրար են ծեծել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Պանկաճ Սինգը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Պարզվել է, որ վիրավորը բնակվում է Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Զեյթունի հանրակացարանում և սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Վնասվածքը նա ստացել է Չարենցի փողոցում։ Ոստիկանները պարզել են նաև, որ օգոստոսի 31-ին, ժամը 19։00-ի սահմաններում Սայաթ Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում նրա հետ վիճաբանել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ռոհագ Ջենը, ով էլ ծեծի է ենթարկել Պ. Սինգին՝ մարմնի տարբեր մասերին պատճառելով վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնդիկը ոստիկաններին հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր