211652_close_icon
views-count1282 դիտում article-date 21:15 02-09-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. քաղաքացին ներսում քնած է եղել: *** Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.06-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կոտրվել է փականի մեջ, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր