211652_close_icon
views-count2506 դիտում article-date 17:26 02-09-2016

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ

եպտեմբերի 2-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբում հանդիպել է սույն թվականի ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած առճակատման ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ: Բանակի հրամանատարն իր խորին երախտագիտությունն է հայտնել վերջիններիս հերոս զավակներ դաստիարակելու համար ու նաև վստահեցրել, որ հայրենիքի պաշտպանության գործում նրանց ունեցած ծանրակշիռ ավանդը այսօրվա և գալիք սերնդի համար մշտապես կլինի օրինակելի ուղեցույց: Վերջում գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը պատասխանել է զոհված զինծառայողների ծնողներին հուզող հարցերին:

Նմանատիպ նյութեր