Ինչպես է գյուղապետն իր տեղակալի հետ միասին բնակարանը կորցրած գյուղացու հաշվին օգտվել 1988 թ-ի երկրաշարժի արդյունքներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում է բնակվում 67-ամյա Լյովա Հարությունյանը: 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել է իր տունը և համարվել 1 սենյականոց բնակարանի կարիքավոր: Քանի որ 1 սենյականոց բնակարանները պետության կողմից չէին կառուցվում, 2013 թվականին այն մարդկանց, ովքեր ընդրգկված են եղել 1 սենյականոց կարիքավորների ցանկում, տրվում է դրամական փոխհատուցում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օգնությունից Լ. Հարությունյանին չի հասնում: Նա մեծ ջանքերի գնով հայթայթում է պայմանագիր և պարզում, որ իրականում իր համար Կաթոլիկ օգնության ծառայության կողմից կառուցված է եղել բնակարան, սակայն այն իրեն չի տրվել: Փաստաթուղթը, որը իրենից ներկայացնում էր քառակողմ պայմանագիր, ստորագրված է լինում Շիրակամուտի նախկին գյուղապետի, Կաթոլիկ օգնության ծառայության տնօրենի, շահառու համար 1 նախկին գյուղապետի տեղակալի տղայի՝ Հրաչիկ Նալբանդյանի կողմից, իսկ 4-րդը, ով եղել է Լ. Հարությունյանը, իր կողմից ստորագրված չի եղել:
Այդպիսի պայմանագիրը հաստատվել է նոտարական ծառայության կողմից, որից հետո դա հիմք է հանդիսացել կառուցված տունը հատկացնել Հրաչիկ Նալբանդյանին, իսկ Լ. Հարությունյանը դուրս է մնացել:
Դրանից հետո գյուղապետը համարել է, որ նրան տուն է հատկացրել և հանել է ցուցակներից: Գյուղացին բազմիցս դիմել է գյուղապետին, մարզպետին, պատկան այլ մարմինների, սակայն բոլորը պատասխանել են միաբերան, որ այդ հարցով զբաղվում է գյուղապետը, իսկ «հարգարժան» գյուղապետը պատճառաբանում է, որ իրեն վերաբերվող փաստաթղթերը կորել են, գոյություն չունեն:
Այժմ Լյովա Հարությունյանը խնդրում է վերականգնել արդարությունը, իրեն ներառել կարիքավորների ցուցակում կամ հատկացնել իր համար կառուցված բնակարանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը խնդրի վերաբերյալ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի