211652_close_icon
views-count1983 դիտում article-date 16:04 02-09-2016

Նուբարաշենի աղբավայրին հարակից հողամասում նոր աղբավայր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է Երևան համայնքին Նուբարաշենի աղբավայրին հարակից հողամասը նվիրելու վերաբերյալ որոշում՝ նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 1950-ական թվականներից սկսած Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 30 հա մակերեսով տարածք օգտագործվում է որպես աղբավայր (Նուբարաշենի աղբավայր): Տարածքն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում է բացառապես որպես աղբի կուտակման վայր, որի հետևանքով առաջացել են մի շարք բնապահպանական, առողջապահական, անվտանգության և աղբավայրի շահագործման խնդիրներ: Նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախագծել, կառուցել և շահագործել նոր աղբավայր: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի կոշտ թափոնների ծրագրի շրջանակում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան՝ մեկուսացնել առկա աղբավայրի որոշ տարածքները: Նշվել է, որ նվիրաբերվող հողամասը անտառածածկ չէ, անմշակ է տարածք է, և այն այսօրվա գործող քաղաքային աղբավայրի շարունակությունն է: Գործադիրն ընդունել է «ՀՀ Արարատի մարզի Դաշտաքար գյուղական համայնքին գույք նվիրաբերելու մասին» որոշում. համայնքի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող 0.39 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու համար: Հիմնավորման համաձայն՝ համայնքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, ծրագիրն իրականացնելու նպատակով կատարվել են նախնական աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր