211652_close_icon
views-count1035 դիտում article-date 17:00 02-09-2016

Մայրաքաղաքի վարչական շրջանների թեժ գծերով ամռան ընթացքում ստացվել է ավելի քան 11.000 հեռախոսազանգ

Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջաններում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարներն օրվա ընթացքում ստանում են տասնյակ հեռախոսազանգեր: Երևանի քաղաքապետարանում գործող «Թեժ գծի» 514-000 հեռախոսահամարով 2016թ. երրորդ եռամսյակում ստացվել է 957 հեռախոսազանգ: Բարձրացված բոլոր հարցերը, որոնք քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում են եղել, ուղղորդվել են համապատասխան ստորաբաժանում և իրենց լուծումները ստացել: Ի դեպ նշենք, որ հարցերի զգալի մասը կոմունալ-կենցաղային բնույթի են եղել: Վարչական շրջանների աշխատակազմերում գործող «Թեժ գծի» 514-000 հեռախոսահամարներով ամռան երեք ամիսներին ստացվել է 11602 հեռախոսազանգ, որից միայն 4389-ը՝ օգոստոսին: Բարձրացված հարցերից 1569-ը ստացել են փաստաթղթային ընթացք: «Թեժ գծերով» բարձրացված հարցերը լուծվել կամ սպառիչ պատասխաններ են ստացել: Նշենք նաև, որ հարցերի լուծման համար սահմանված է կատարման մեկօրյա ժամկետ: Այն խնդիրներն ու հարցերը, որոնք Երևանի քաղաքապետարանի իրավասությունից դուրս են եղել, ուղղվել են համապատասխան լիազոր մարմիններ: 1-08 շուրջօրյա «Թեժ գծի» հեռախոսահամարով քաղաքապետարանի իրավասության շրջանակում ամռան ընթացքում ստացված 945 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրները նույնպես սահմանված ժամկետում պատասխանվել կամ լուծում են ստացել: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր