Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտները երդվեցին պատվով ծառայել հայրենիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ 2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Զինվորական կարգով կուրսանտները երդվեցին պատվով ու նվիրումով կատարել իրենց ծառայողական ու մասնագիտական պարտականությունները:
Արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն մաղթելով ապագա ռազմական բժիշկներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ու ԵՊԲՀ ռեկտորն արժևորեցին երիտասարդների՝ զինվորական բժշկի մասնագիտությունն ընտրելու որոշումը հատկապես ապրիլյան մարտական գործողություններից հետո:
Նրանք վստահություն հայտնեցին, որ կուրսանտներն ուսումնառության ավարտին մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց դժվարին, բայց անչափ պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը՝ որպես օրինակ ունենալով Արցախյան ազատամարտում և ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զինվորի կյանքը փրկելու համար իրենց կյանքը վտանգած ռազմական բժիշկների հերոսությունն ու նվիրումը:
Մանրամասները՝ տեսանյութում: