Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմեն Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակ է, 6 տարեկան երեխան չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում Տ. Լ.-ը (2014 թ. ծնված) և Դ. Լ.-ը (2010 թ. ծնված) քնած են եղել:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1/7 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում երեխաներ կան. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում քնած երեխա կա․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում Ա. Ա.-ը (ծնվ․ 2005թ․) քնած է եղել։