2115 դիտում
11:00 01-09-2016
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Սեպտեմբերի 1-ի առթիվ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զավակներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր պատասխանատուներին:
Օրվա խորհուրդը արտահայտում է մեր ժողովրդի ձգտումն ու սերը գիտության ու լուսավորության հանդեպ, որը դարձել է գրավականը ազգային մեր հարատևության: Ուսումնական ամեն տարեմուտ մեր ժողովուրդը տոնում է բարի հույսերով ու սպասումով, որ կրթական հաստատություններից սփռվող գիտության լույսով պիտի ամրանան ու զորանան հոգին ու միտքը մեր զավակների: Կրթությունն ու իմացությունը Աստծուց տրված բարիք են, որպեսզի մարդը ճանաչելով իր Արարչին ու աշխարհը՝ ապահով ու երջանիկ դարձնի իր կյանքի ընթացքը:
Աղոթում ենք, որ Տերը քաջարթուն միտք ու պայծառ հոգի պարգևի Մեր սիրելի զավակներին և պահի հաստատուն աստվածային պատգամների շավիղներում, ուժ ու եռանդ շնորհի մանկավարժ-դասախոսներին և կրթության գործի բոլոր նվիրյալներին՝ կրթելու և դաստիարակելու ազգի արժանավոր ու շնորհաշատ զավակներ:
Թող Տիրոջ օրհնությամբ նոր ուսումնական տարին արգասավոր լինի առատ վաստակով՝ հանուն մեր հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի:
Նմանատիպ նյութեր
2430 դիտում
16:08 13-04-2016
Բակո Սահակյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
4258 դիտում
00:08 01-01-2016
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բի շնորհավորական ուղերձը` Ամանորի կապակցությամբ
2740 դիտում
13:00 09-05-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը տոների կապակցությամբ
Այս բաժնից
2182 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1054 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»