6020 դիտում
09:14 01-09-2016
Լևոն Երանոսյանին նկատել են ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից՝ հետո օգոստոսի 8-ից, մեկամսյա արձակուրդ էր ուղարկվել։ Սակայն օգոստոսի 20-ին հետ կանչվեց։
«ժողովուրդ»-ի թղթակիցն օրերս նրան նկատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս։ Ինչպես հայտնի է՝ հենց ՀՔԾ-ն է քննում Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը։ «Ժողովուրդ»-ին այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Լևոն Երանոսյանը ՀՔԾ էր հրավիրվել որպես Սարի թաղում ոստիկանության գործողությունների պատասխանատո՞ւ, թե՛ նրան իր եղբոր հետ կապված էին կանչել։ Հիշեցնենք, որ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու գործում առանցքային գործող անձանցից մեկը հենց Լևոն Երանոսյանի եղբայրն էր՝ Լեռնիկ Երանոսյանը, որին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո՝ օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատեց աշխատանքից։ Նա անձամբ էր նռնակ նետում ցուցարարների և լրագրողների ուղղությամբ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9704 դիտում
15:01 13-12-2014
Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն
14912 դիտում
21:06 25-09-2018
ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին. News.am
45229 դիտում
13:28 27-11-2020
Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»