211652_close_icon

Փրկարարները ՌԴ բնակչին օգնեցին դուրս գալ ձորից

views-count1344 դիտում article-date 11:39 01-09-2016
Սեպտեմբերի 1-ին, ժամը 02.15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում՝ դատարանի դիմաց, Երևան-Մոսկվա ավտոբուսի ուղևորը ընկել է Դեբեդ գետի ափամերձ տարածք, որտեղից չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները 1977 թ. ծնված Օ. Հ.-ին (ՌԴ բնակիչ), դուրս են բերել ձորից (մոտ 12 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նմանատիպ նյութեր