Փրկարարները բացել են փակ դուռը
Օգոստոսի 31-ին, ժամը 16.40-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 15.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***