Լեհաստանը հրաժարվել է ընդունել Չեչնիայից ժամանած մոտ 200 մարդու
Լեհաստանի իշխանությունները չեն ընդունել Չեչնիայից ժամանած միգրանտներին, ովքեր ներկա պահին գտնվում են Լեհաստանի ու Բելառուսի սահմանին, հաղորդում է BBC-ն։
TBH24-ի եթերում Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ այժմ Չեչնիայում պատերազմ չկա, այդ իսկ պաըճառով լեհական իշխանությունները չեն պատրաստվում չեչեններին ընդունել և փախստականի կարգավիճակ շնորհել։ Նրա խոսքով՝ փորձ է արվում անօրինական մուսուլման միգրանտների կողմից նոր ճանապարհ հարթել դեպի Եվրոպա։
«Մենք չենք տրվի ճնշումներին, ովքեր ուզում են նոր միգրացիոն ճգնաժամ ստեղծել։ Մեր քաղաքականությունը բոլորովին այլ է։ Լեհական սահմանը կնքված է։ Չեչնիայում էլ պատերազմ չկա այլևս»,-ընդգծել է Բլաշչակը։