Հյուսիսային պողոտայում կայացել է «Ողջույն Կենտրոնից» խորագրով տոնական միջոցառումը. լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում Հյուսիսային պողոտայում կայացել է «Ողջույն Կենտրոնից» խորագրով տոնական միջոցառումը:
Համերգային ծրագրին մասնակցել են վարչական շրջանի մշակութային օջախների տաղանդաշատ սաները:
Մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների օրն առավել տոնական ու հիշարժան են դարձրել նաև միջոցառմանը մասնակից «Երևանյան կրկես»-ի ակրոբատներն ու աճպարարները՝ իրենց զվարճալի համարներով:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]