Ռազմահայրենասիրական երգեր ու պարեր. անցկացվել է «Ողջույն Շենգավիթից» միջոցառումը. լուսանկարներ
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան պուրակում անցկացվել է «Ողջույն, Շենգավիթից» ծրագիրը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են միայն ռազմահայրենասիրական երգեր և պարեր: Ելույթ են ունեցել գուսաններ, ժողովրդական երգի վարպետներ, ինչպես նաև Շենգավիթի երաժշտական ու արվեստի դպրոցների սաները:
Պարային համարներով յուրահատուկ տրամադրություն են փոխանցել «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի և «Կարին» ավանդական երգի ու պարի համույթները: Ի դեպ, միջոցառման ամբողջ ընթացքում «Կարին» համույթի պարուսույցները երեխաների ու նաև մեծերի համար կազմակերպել են ռազմահայրենասիրական պարերի պարուսուցում:
Մասնակիցները կարևորել են նմանօրինակ միջոցառումները՝ երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության տեսակետից:
Նշենք, որ «Երևանյան ամառ 2016»-ի ընթացքում մանկական միջոցառումներ են անցկացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարան