211652_close_icon
views-count10268 դիտում article-date 15:31 31-08-2016

Էջմիածնեցի ընտրողի գրառումը՝ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի մասին

Էջմիածնի բնակիչ, էջմիածնեցի ընտրող Հարություն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Թումանյան Արթուրը վախեցած է, վախի մթնոլորտում է ապրում: Նա դեռ ապրիլից է վախեցած: Հենց ապրիլյան պատերազմն սկսվեց, Արթուրը թողեց ու Հայաստանից փախավ: Բա գիտեք ի՞նչ նկատի ունի, երբ ասում է` վախի մթնոլորտ: Իսկ էջմիածնեցիներս հպարտ, գլուխներս բարձր ապրում ենք մեր սիրելի քաղաքում: Հպարտ ենք նաեւ մեր գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանով, ում վերընտրելու ենք սեպտեմբերի 18-ին: Վերընտրելու ենք ամբողջ քաղաքով, բոլոր էջմիածնեցիներով: Մենք հպարտ ենք, քանի որ մեր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը լիարժեք կատարում է պարտավորությունները, բարեկարգում, ասֆալտապատում, կանաչապատում է անում, մշակույթին եւ սպորտին է ուշադրություն դարձնում, հիմնանորոգում է քաղաքի բոլոր մշակութային կենտրոնները ու հետն էլ անձամբ մասնակցեց այս տարվա ապրիլյան պատերազմին: Ինչպես 1989-94-ի պատերազմում էր, զենքը ձեռքին, կանգնել Արցախում, այնպես էլ այս տարվա ապրիլին կանգնեց առաջնագծում: Հաջողություն եմ մաղթում Ձեզ, սիրելի' քաղաքապետ, իսկ թումանյանարթուրներին պարզապես արհամարհեք»:

Նմանատիպ նյութեր