Ֆրանսիան էկոնոմիկայի նոր նախարար ունի
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը էկոնոմիկայի նոր նախարար է նշանակել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Նոր նախարարը Միշել Սափենն է: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը` հղում անելով երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակազմին:
Ըստ տեղեկությունների՝ Սափենը նախկինում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը:
Օլանդն այսօր ընդունել է երկրի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի հրաժարականը, ով հայտնել է, որ շարունակելու է քաղաքական պայքարը: