211652_close_icon
views-count4625 դիտում article-date 20:24 30-08-2016

«Բարսելոնան» հերթական խոշոր տրանսֆերն իրականացրեց

«Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերը տեղափոխվեց «Բարսելոնա»: 23-ամյա իսպանացին կատալոնական ակումբի հետ 5-ամյա պայմանագիր կնքեց` 100 մլն եվրո հրաժարագնով: Ալկասերի համար «Բարսելոնան» վճարել է 30 մլն եվրո, ևս 2 մլն նախատեսված է պարգևավճարների տեսքով: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 2 մլն եվրո: Իր հերթին «Բարսելոնայի» հարձակվող Մունիր Էլ-Հադադին վարձավճարով մեկ տարով տեղափոխվեց «Վալենսիա», որը կարող է ֆուտբոլիստին գնել 12 մլն եվրոյով:

Նմանատիպ նյութեր