211652_close_icon
views-count4507 դիտում article-date 14:06 30-04-2025

Երբ գալիս հայհոյում են, այո, կարծում եմ՝ լավ եմ արել. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը՝ Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքից հետո

Ես ինձ պահել եմ այնպես, ոնց որ իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ մարդ: Ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա եմ, ու երբ գալիս հայհոյում են, այո, կարծում եմ՝ լավ եմ արել, ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո լրագրողներին ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակցիները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Նմանատիպ նյութեր