211652_close_icon
views-count2212 դիտում article-date 15:19 30-08-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 29-ից 30-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է խարդախության՝ 5, յուրացման՝ 3, գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր