Կրեմլը ափսոսանք է հայտնել Ուզբեկստանի նախագահի հիվանդության կապակցությամբ
Պաշտոնական Կրեմլը ափսոսանք է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հիվանդության կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մենք ցանկանում ենք նախագահին շուտափույթ ապաքինում,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը օրեր առաջ շտապ հոսպիտալացվել էր: Այս մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատվել էր:
Նախագահը ստացիոնար բուժման մեջ է լինելու և որոշ ժամանակ դեռ կգտնվի հիվանդանոցում,- հայտնել էին իշխանություները:
Բժիշկները պնդում են, որ հետազոտությունների և հետագա բուժման համար երկար ժամանակ կպահանջվի: