211652_close_icon

Ճապոնիայի կառավարությունը ափսոսանք է հայտնել Սերգեյ Իվանովի կողմից հարավկուրիլյան Իտուրուպ կղզի այցելելու կապակցությամբ

views-count1293 դիտում article-date 14:03 24-09-2014
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան խորին ափսոսանք է հայտնել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի կողմից հարավկուրիլյան Իտուրուպ կղզի այցելելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: Սուգան դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ այդ այցը, հազիվ թե ազդի Մոսկվայի ու Տոկիոյի միջև երկխոսության վրա. «Տեղի ունեցածը հակասում է Ճապոնիայի ժողովրդի զգացումներին: Դա առաջացնում է խորին ափսոսանք»: Սուգան հայտարարել է, որ իրենց նախապես հայտնի է եղել Հարավային Կուրիլներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այցերի պլանի մասին: Ճապոնիայի կառավարությունը համարում է, որ ռուսական կողմի նման այցերը կապված են այդ կղզիների վրա Ռուսաստանի ինքնիշխանությունն ընդգծելու մտադրության հետ, որոնց ճապոնական կողմը համարում է իրենը:

Նմանատիպ նյութեր