Նորվեգիայում կայծակի մեկ հարվածը 323 հյուսիսային եղջերու է սպանել. տեսանյութ
Նորվեգիայի հարավային լեռնային շրջաններից մեկում հզոր կայծակը մեկ հարվածով սպանել է 320 հյուսիսային եղջերուների, հաղորդում է BNO News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Նախնական տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի երեկոյան՝ Հարդանգերվիդդի ազգային պարկում, որը մեծ հեղինակություն ունի օտարեկրյա զբոսաշրջիկների շրջանում, և միայն, երբ ամեն ինչ հանդարտվել է, ականատես են եղել 323 սատկած կենդանիներին։
Նրանց հայտնաբերել են 50 մետր շառավղով հեռավորության վրա։