4171 դիտում
13:50 29-08-2016
«Մենք իրականում այն օրն ենք ծնվում, երբ առաջին անգամ ենք խորությամբ զգում, թե ինչ-որ լուրջ ու անսպասելի բան կա կյանքում»․ Մորիս Մետերլինկ
Ծնվել է Բելգիայի Գանտ քաղաքում (Արևելյան Ֆլանդրիա)։ Դաստիրակվել է ճիզվիտկան դպրոցում։ Ուսանել է նշանավոր Սենտ-Բարբ իրավաբանական վարժարանում։ Սակայն բանաստեղծությունը չափազանց մեծ տեղ է գրավում նրա պատանեկան կյանքում, և նա շատ շուտ հրաժարվում է փաստաբանի մասնագիտությունից և նվիրվում գրականությանը։
Կապվում է երիտասարդ բելգիացի գրողների հետ՝ մասնակցելով սիմվոլիստական շարժմանը։ 1887-ին Փարիզում լույս տեսած «Ջերմոցներ» պառնասական բանաստեղծությունների առաջին գրքով երիտասարդ փաստաբանը ներկայանում է գրական աշխարհին։
Գիրքը սկզբում ունենում է ընդամենը մի քանի տասնյակ ընթերցող, սակայն Մետերլինկին ողջունում է Գիյոմ Ապոլիները, որն ընդունում է Մետերլինկի մոդեռնիզմը՝ այն համարելով գլուխգործոց։ Անսահման մելամաղձը շարունակվում է նաև «Տասներկու երգ» և «Տասնհինգ երգ» ժողովածուներում։
Գուցե այդ մելամաղձից դուրս գալու համար է, որ Մետերլինկը նվիրվում է թատերական տոնախմբություններին. 1889-ին հրատարակում է առաջին դրաման՝ «Իշխանուհի Մալենը», որն անսպասելիորեն մեծ աղմուկ է բարձրացնում։ Խանդավառված քննադատ Օկտավ Միրբոն գովասանքներ չի խնայում Մետերլինկին. «Մետերլինկը մեզ է նվիրել մեր օրերի ամենահանճարեղ, ամենաարտառոց և ամենաանմեղ ստեղծագործությունը, որն իր արժանիքներով, համարձակվում եմ ասել, չի զիջում շեքսպիրյան լավագույն գործերին...»
Սրան հաջորդում են «Կույրերը», «Յոթ իշխանուհիներ», «Ինքնակոչը», «Պելեաս և Սելիզանդ» դրամաները, որոնք նրան դարձնում են սիմվոլիզմի ամենամեծ ներկայացուցիչը դրամատուրգիայում։ «Հյուսիսցի է, շատ դրական մարդ, որի միստիցիզմը ֆիզիկական տարաշխարիկության արտահայտման ձև է», - գրում է Անդրե Ժիդը։
Մետերլինկն իր հարստությունը, որն հայտնվում է ճանաչման հետ, օգտագործում է հասարակությունից փախչելու, իր միայնության մեջ պարփակվելու համար՝ մերժելով բոլոր մեծարումները։ 1896-ին հեռանում է Բելգիայից՝ թողնելով մեծ քաղաքի անտանելի մթնոլորտը։ Գնում է ապրելու բնության մեջ։ Գրում է մի շարք հրաշալի ստեղծագործություններ։
1911-ին իր ամբողջ ստեղծագործությունների համար Մետերլինկը արժանանում է Նոբելյան մրցանակի։
Առաջին աշխարհամարտի տարիներին Մետերլինկը ձգտում է օգտակար լինել օկուպացված հայրենիքին։ Հայրենասիրական զեղումներով են գրված այդ շրջանի նրա ստեղծագործությունները։
1932-ին Բելգիայի թագավորը Մետերլինկին շնորհում է կոմսի տիտղոս։ 1937-ին նա ընտրվում է Ֆրանսիայի բարոյագիտական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։ 1947 - 1949-ին նախագահում է գրողների միջազգային ՊԵՆ ընկերակցությունը։ Վախճանվում է Ֆևանսիայի Նիցցայում գտնվող իր սեփական կալվածքում՝ Օրլամոնդում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
19:59 26-11-2024
Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ
700 դիտում
19:09 26-11-2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր
679 դիտում
15:51 26-11-2024
Նոյեմբերին Լիբանանում ամեն շաբաթ զոհվել է մոտ 250 մարդ. ՄԱԿ