Փրկարարները բացել են փակ դուռը
Օգոստոսի 28-ին, ժամը 10.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը
***
Օգոստոսի 28-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: