122595 դիտում
08:00 28-08-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախի Եղնիկներ հայտնի զորամասից. հաղթանակած բանակի սպայի, զորամասի հրամանատարի ներկայությամբ նորակոչիկները երդվեցին
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 13-ին, ԼՂՀ Եղնիկներ հայտնի զորամասում ապագա Առյուծ տղերքը երդվեցին շարունակել Արցախի Պաշտպանական բանակի սպայի, ժամկետային զինծառայողների, կամավորականների արդար գործը ու եթե հակառակորդը փորձի ոտնձգություններ կատարել սահմանների նկատմամբ, ապա իրենք «որձ կատվի ծեծ են տալու»:
Վաղ առավոտվանից զորամասը մարդաշատ էր. նորակոչիկների ծնողները , [color=#EF2929]ընկերներն ու բարեկամները անգամ չէին զգացել հոգնածություն, քանի որ ճանապարհը բավականին հեռու է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորակոչիկներն ասում էին. «Մենք գիտենք, որ ինչ զորամասում ենք 2 տարի մեր ծառայությունն անց կացնելու ու գիտենք, որ այս զորամասը միշտ փայլել է: Զորամասում ծառայող սպան ու զինվորը միշտ փայլել են իրենց խիզախությամբ, զորամասը ամուր է կապված մայր հողին ու հպարտանում ենք, որ հիմնադիրը եղել է Արցախի հերոս, լեգենդար Շահեն Մեղրյանը, իսկ մեկ ալյ Արցախի հերոս, կենդանի լեգենդ Լեոնիդ Ազգալդյանը ասել է «Սա Հայաստան է և վերջ»:[/color]
Այս չնաշխարհիկ աշխարհը պահելու ենք այնպես, ինչպես որ պահում ենք մեր տունը, մեր օջախը ու գիտենք, որ զորամասի ներկայիս հրամանատար Կարեն Ջալավյանն էլ նույնպես լեգենդ է, ով իր մի քանի զինակից ընկերների հետ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ազերի բորենիներին ու նրանց վարձկաններին հետ շպրտեցին իրենց որջերը:»
Երդման արարողությունը ընդունեց սիրված հրամանատար Կ. Ջալավյանը, որից հետո Արցախ աշխարհի սահմաններն անառիկ պահող Եղնիկների առյուծ ու արծիվ սպաները նորակոչիկների հետ կատարեցին շարային շքերթ: Այդ ամենին ականատես եղան նաև ծնողները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 908+
908+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2098 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)