211652_close_icon
views-count3792 դիտում article-date 14:25 27-08-2016

Տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների երդմնակալությունը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել երդման արարողություն, որին մասնակցել են 2016թ.-ին ռազմական համալսարան և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները: Կուրսանտներին շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը՝ մաղթելով նրանց հաղթական երթ թե´ ուսումնառության, թե´ հետագա զինվորական ծառայության ընթացքում: «Բարի երթ ձեզ, սիրելի կուրսանտներ, արդյունավետ ուսումնառություն և բարի ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: Եվ թող ձեզ ոգեշնչեն հայ զենքի փառահեղ հաղթանակները, թող աներեր լինի ձեր բազուկը, իսկ այսօր ստացած զենքով նաև թող գծվի ու ամրագրվի մեր օրերի քաջերի նոր սահմանը»,-կուրսանտներին ուղղված ողջույնի խոսքում նշել է Դավիթ Տոնոյանը: Այս տարի ռազմական համալսարանի կուրսանտների շարքերը համալրել են նաև իգական սեռի 11 ներկայացուցիչներ, ովքեր ուսումնառության ավարտին կհամալրելեն ՀՀ զինված ուժերի սպայական կազմը: Ռազմական համալսարանում տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո կուրսանտները Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են զինվորական ուխտի և մոմավառության արարողությանը:

Նմանատիպ նյութեր