211652_close_icon

ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը հանդիպել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների հետ

views-count1701 դիտում article-date 22:22 06-05-2021

Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Մարտիկյանի հանդիպումը համալսարանի կուրսանտների հետ:

Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը կուրսանտներին ներկայացրել է մարտական գործողությունների որոշ դրվագների վերլուծություններ, անդրադարձել հետախույզի մասնագիտության կարևորությանն ու զինված ուժերում սպայի դերակատարմանը:

Ռազմական համալսարանի ղեկավարության հետ քննարկվել են նաև մասնագիտական պատրաստության արդյունավետության բարձրացման ուղիները:

Նմանատիպ նյութեր