Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Օգոստոսի 27-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուլակյան փողոցի թիվ 14ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: