211652_close_icon
views-count2463 դիտում article-date 16:25 27-08-2016

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Սևակ Ս.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «Տրատիլովայա շաշկա 400գ» գրառմամբ պայթուցիկ և տարբեր մմ տրամաչափի 160 փամփուշտ: *** Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Արսեն Է.-ն կամավոր հանձնել է կարճեցված խզակոթով, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 30, 7.62 մմ տրամաչափի, «Կարաբին» տիպի հրացանի 1 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր