Պենտագոնը հայտարարել է Սիրիայի հարցով Մոսկվայի հետ պայմանավորվածության բացակայության մասին
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև ներկա պահին ոչ մի պայմանավորվածություն չկա Սիրիայի հարցով համագործակցության վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը, փոխանցում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք է բերվել ակտիվացնել շփումները Սիրիայի հարցով։
«Որոշ տարաձայնություններ, որոնք նախկինում առկա են եղել քննարկումներում, լուծվել են, սակայն, ինչպես ասել է պետքարտուղարը, դեռևս մնում են հարցեր, որոնք հարկավոր է լուծել։ Այս պահին համաձայնագիր այդ հարցով չկա»,-նշել է Քուքը։