2699 դիտում
09:49 27-08-2016
Հայաստանն ո՞ւնի՝ հավելյալ մեկ դար՝ ցնցումների համար. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Իշխանությունները 25 տարի հանցագործություննե՞ր են կատարում, ընտրություններ են կեղծում, գողանում են և այլն։ Այո, այդպես Է։ Բայց հնարավոր չէ հանցագործությունը շտկել մեկ այլ հանցագործությամբ։ Եթե մեկը (ներեցեք) միզում է շքամուտքում, նրան հնարավոր չէ կարգի հրավիրել՝ մեկ այլ շքամուտքում միզելով։ Պարզապես կլինեն երկու միզողներ, և կունենանք երկու կեղտոտ շքամուտք՝ ոչ ավելին։ Օրինազանցին հնարավոր է արդյունավետ հակազդել միայն օրինական ճանապարհով։ Դա կարող է շատ սուր, շատ անզիջում, զանգվածային պայքար լինել։ Պայմանը մեկն է՝ այն պետք է լինի օրինական, մասնավորապես՝ ոչ զինված։ Նման հաջող պայքարի օրինակները բազմաթիվ են՝ տեղ չծախսենք թվարկելու համար։
Այդպիսով, առաջին փաստարկը, որով արդարացվում է ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը, հետևյալն է՝ «բա որ իշխանությունները...», որին հետևում է մեր 25 տարվա արատների նկարագրությունը։ Երկրորդ փաստարկն է՝ «բա Ֆրանսիական հեղափոխությունը» (1789-93), «բա Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությանը» (1917), «բա Մոնկադա զորանոցի գրոհը» (1953)։ Ռուսաստանն այդ հեղաշրջումից հետո մեկ դար է՝ չի կարողանամ ուշքի գալ։ Կուբան շարունակում է մնալ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Ֆրանսիային նույնպես պահանջվեց մոտավորապես մեկ դար՝ մի քանի հեղափոխություններով և ռեստավրացիաներով, ուշքի գալու համար։
Հարց. Հայաստանն ո՞ւնի՝ հավելյալ մեկ դար՝ նման ցնցումների համար»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5210 դիտում
22:08 18-02-2015
«Դար ապրիր, դար սովորիր». այն, ինչ մենք միշտ սխալ ենք բացում. ֆոտոշարք
2382 դիտում
09:38 27-07-2016
Լավրովյան փաստաթուղթն իրականում գոյություն ո՞ւնի, թե՞ ոչ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»