2382 դիտում
09:38 27-07-2016
Լավրովյան փաստաթուղթն իրականում գոյություն ո՞ւնի, թե՞ ոչ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը, վկայակոչելով իր աղբյուրները, մեզ հետ զրուցում նախօրեին հայտարարել էր, որ լավրովյան փաստաթուղթն իրականում գոյություն ունի և անգամ հայկական կողմն առաջարկություններով է հանդես եկել։
Այս առթիվ փորձեցինք մեկնաբանության ստանալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից։
ԱԺ ՀՀԿ խմբակցաթյան պատգամավոր Շիրակ Թորոսյանը նկատեց, որ սովորաբար պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկություններն է մեկնաբանում.
«Այս կամ այն հարցի մասին խոսել առանց աղբյուրը նշելու, արդեն իսկ հավաստի չէ: Բոլորս էլ գիտենք, որ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման միակ ձևաչափը Մինսկի խմբի եռանախազահների ձևաչափն է։ Ուստի, ես չեմ կարող հաստատել, որ նման փաստաթուղթ գոյություն ունի»,– ասաց Թորոսյանը։
Մեր հարցին՝ կարո՞ղ եք պնդել, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, Թորոսյանը նկատեց, որ չի կարող ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ գոյություն ունենալ մի փաստաթուղթ՝ առանց Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված լինելու ու հայկական կողմին ներկայացվելու։
«Ցանկացած փաստաթուղթ ցանկացած պաշտոնյա կարող է կազմել ունենալով իր տեսլականը, առաջարկներ անել, անգամ զրույցների ժամանակ ակնարկել, բայց դա չի նշանակում, որ կա փաստաթուղթ, որի շուրջ կարելի է բանակցել».– ասաց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
652 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»